«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

«BanadaSöyle»

«BanadaSöyle»
31.08.2023 | 20:09

Ավինյան Տիկոյի քարոզարշավի կարգախոսը վերցված է թուրքերից։

Հիշենք, որ ՔՊ-ի լոգոն ևս թուրքական է։

Այսինքն, սրանց՝ անգամ PR մասնագետները, թուրքերն են...

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ.Գ. «BanadaSöyle» բառացի թարգմանվում է` «Ինձ էլ Ասե՛ք՝ կանենք»։

Պարզվում է սա թուրքական ֆիրմա է, որը զբաղվում է ապրանքների փաթեթավորմամբ։

Կա նաև թուրքական երգ՝ «Ասեք՝ կանենք»։

Այս բացահայտումն այսօր արել է Վոլոդյա Հովհաննիսյանը։

Դիտվել է՝ 3135

Մեկնաբանություններ